Բաժիններ՝

Վենեսուելայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողներն ազատ են արձակվել

Կարակասում հունվարի 30-ին ձերբակալված ֆրանսիացի լրագրողներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վենեսուելայում Ֆրանսիայի դեսպան Ռոմեն Նադալը հայտնել է, որ լրագրողներն առողջ են և շուտով կլքեն Վենեսուելան:

Երկու ֆրանսիացիները ձերբակալվել էին Կարակասում նախագահական նստավայրի մոտ նկարահանում իրականացնելու ժամանակ: Թե որն է եղել նրանց ձերբակալելու պատճառը, հայտնի չէ:

Կատարվածից հետո Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը պահանջել էր նրանց ազատ արձակել: Նմանօրինակ պահանջ էր ներկայացրել նաև ԵՄ անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիա Մոգերինին՝ ընդգծելով, որ լրագրողները ձերբակալվել են առանց որևէ հիմնավորման:

Ավելի վաղ Կարակասում ձերբակալվել էին նաև չիլիացի և իսպանացի լրագրողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031