
Թբիլիսիում յոթ մարդ է մահացել գազի արտահոսից

Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետեւանքով մահացել է յոթ մարդ: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները: Ողբերգությունը տեղի է ունեցել Քեթեւան Ցամեբուլի պողոտայում գտնվող շենքում, որտեղ մոնտաժվել էր ինքնաշեն ջրատաքացուցիչ, նշվում է հաղորդագրության մեջ:
«Մահացել է մի քանի մարդ: Պարզվում է անձանց ինքնությունը: Տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳ նախարարությունն ավելի ուշ կտարածի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել են ոստիկանությունում:
«Ղազտրանսգազ» ընկերության ներկայացուցիչների տեղեկատվությամբ, վարձակալված բնակարանում բանվոր միգրանտներ էին ապրում, որոնք աշխատում էին թբիլիսյան կառույցներից մեկում: Ընկերության ներկայացուցիչները կենվորներին քանիցս խնդրել էին փոխել անսարքին գազի վառարանը, իսկ մի քանի օր առաջ դադարեցրել էին նրանց գազի մատակարարումը, բայց նրանք անօրինականորեն կրկին միացել էին գազի խողովակին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: