Բրիտանական սադրանք. ռուսական հետախուզությունը` Սևաստոպոլի թանգարանին հասցված հարվածի մասին
Սևաստոպոլի պաշտպանության թանգարանին հասցված հարվածը Լոնդոնի և բրիտանական հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ ծրագրված սադրանք է եղել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։
Հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի զինուժը հարձակվել էր մշակութային ժառանգության օբյեկտի վրա: Հարվածի հետևանքով «Սևաստոպոլի 1854-1855 թվականների պաշտպանություն» թանգարանի շենքում հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր մարել հունիսի 11-ին:
«Թռիչքային խնդիրները սպառազինության համակարգերում իրականացրել են բրիտանացի մասնագետները, որոնք հանդես են եկել որպես ռազմական խորհրդատուներ», – ասվում է ԱՀԾ–ի հաղորդագրության մեջ։
Ծառայությունը նշել է, որ Լոնդոնը ուկրաինական հակամարտությունը ընկալում է որպես ռևանշի փորձ` 19-րդ դարում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու չիրականացված ծրագրի համար։
«Թանգարանը պատմական թրիգեր է, որը բրիտանական հանրության մոտ ցավալի հիշողություններ է արթնացնում դժվարին ռազմական արշավի մասին, որը հսկայական կորուստների է հանգեցրել Բրիտանիայի բարձրագույն էլիտայի ներկայացուցիչների շրջանում։ Ուկրաինայի զինուժն ամենայն հավանականությամբ տեղյակ չի եղել Սևաստոպոլի պաշտպանության թանգարանի վրա Լոնդոնի կողմից ծրագրված հարձակման իրական նպատակի մասին»,– ասված է հաղորդագրությունում։

