Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության 250-ամյակի առթիվ։ Ինչպես հաղորդում է չինական Xinhua պետական լրատվական գործակալությունը, այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
«Չինաստանի կառավարության և չին ժողովրդի անունից նախագահ Սի Ծինփինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ամերիկայի անկախության հռչակագրի 250-ամյակի կապակցությամբ»,- հայտնել է խոսնակը։

