Եվրոպական խորհրդի նախագահը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կմասնակցի Անկարայում հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը:

«Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հուլիսի 7-8-ը կայցելի Անկարա։ Երեքշաբթի օրը (հուլիսի 7-ին) նա կմասնակցի ՆԱՏՕ-ի ղեկավարների ընթրիքին։ Չորեքշաբթի օրը (հուլիսի 8-ին) Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնեի հետ միասին նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – նշված է հաղորդագրության մեջ:

Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Կոշտան և ֆոն դեր Լայենը կքննարկեն ԵՄ-Թուրքիա երկկողմ հարաբերությունները։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի աշխատանքային ընթրիքը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին, նվիրված կլինի ռազմավարական հարցերի քննարկմանը, մասնավորապես՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությանը: Հուլիսի 8-ին կկայանա լիագումար հանդիպում՝ միայն ՆԱՏՕ-ի 32 երկրների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն դաշինքի երկրների կոնկրետ ռազմական պարտավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031