Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարություն է արել` կապված Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում իրականացվող լրտեսական գործունեության մասին պնդումների հետ:
ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան եռակողմ համաձայնագիր են կնքել, որով պայմանավորվել են ռազմածովային ուժերի ավելի սերտ համատեղ օգտագործման շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության իշխանություններին ծանուցել է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին:
Թուրքիայի Թունջելի քաղաքում գտնվող Մունզուր համալսարանի ղեկավարությունը որոշում է կայացրել հետ վերցնել Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին դեռևս 2008 թվականին տրված պատվավոր դոկտորի կոչումը:
Վրաստանում ձերբակալել են Ուկրաինայի վառելիքի եւ էներգետիկայի նախկին փոխնախարար Իգոր Կիրյուշինին, որին հայրենիքում մեղադրում են հանցավոր կազմակերպման միջոցով «Ուկրնաֆտա» եւ «Ուկրգազդոբիչա» ընկերությունների թանկարժեք ունեցվածքի սեփականման մեջ:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Թիմ Բարոուն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին է հանձնել Brexit-ի գործարկման մասին ծանուցումը, ինչով պաշտոնապես մեկնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայում հայտնի «Անադոլու» լրատվական գործակալության ութ լրագրողներ ձերբակալվել են գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո:
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը շատ կարեւոր է, բայց այն լիակատար հաջողություն չի ունենա առանց այդ երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման:
Մերձավոր Արեւելքի իրադրության երկարաժամկետ կայունացման կարեւորագույն պայմանը ձգձգվող պաղեստինյան խնդրի լուծումն է:
Եվրահանձնաժողովն արգելափակել է Եվրամիության ֆոնդային շուկաների խոշորագույն գործարկուների՝Deutsche Borse-ի եւ Մեծ Բրիտանիայի London Stock Exchange-ի միավորման գործարքը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից՝ կապված այդ երկրում ահաբեկչության սպառնալիքի աճի հետ: Այս հայտարարությունը տեղադրված է Պետդեպի կայքում:
Հայ-իրանական երկաթգծի կառուցումը դեռեւս քննարկման փուլում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կա գործող կոնցեսիոն պայմանագիր մի ընկերության հետ, որի շրջանակներում մենք քննարկումներ ենք ծավալում ներդրողների եւ կոնկրետ այդ ընկերության հետ: «Համապատասխան ֆինանսավորում լինելու դեպքում առաջընթաց կնկատվի այդ ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը տնային կալանքի է ենթարկել շինարարարության գծով Էրմիտաժի փոխտնօրեն Միխայիլ Նովիկովին, որին կասկածում են խարդախության մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում:
Brexit-ի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի՝ մարտի 29-ին սպասվող պաշտոնական ծանուցման կապակցությամբ Եվրամիությունը հռչակագիր է պատրաստել հանրակցության անդամ 27 երկրների ղեկավարների անունից:
Ականատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300-ը, որում հրդեհ է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանվածէր նախորդ հրամանագրով:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում է BFM TV-ին:
Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված:
Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակ՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին ԵՄ իշխանություններին ուղղված ծանուցմամբ։
Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է:
SpaceXի եւ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասքն ստեղծել է Neuralink նոր ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան ընթերցել մարդու ուղեղի տվյալները եւ դրանք գրանցել թվային կրիչների վրա:
«Ռուսաստանը կարող է այս հարցերին միջամտել, բայց ռուս-ղազախական և ռուս-բելառուսական հարաբերություններն այսօր այնպիսի իրավիճակում չեն, որպեսզի Ռուսաստանը փորձի այս երկրներին Հայաստանի վերաբերյալ որոշումներ պարտադրել»
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը հատուկ հայտարարությամբ կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով օրենքի նախագծի:
Վինձորի դղյակի շուրջն անվտանգության նկատառումներով կկանգնեցվեն արգելափակոցներ։