Բաժիններ՝

ԳԴՀ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընկերություն են ստեղծել Իրանի հետ հաշվարկների համար. ARD

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առեւտրական հաշվարկների աջակցման գործիք) ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առեւտրական հարաբերություններին օժանդակելու համար: Այդ մասին հայտնել է ARD գերմանական հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվության համաձայն, կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Փարիզում, իսկ այն գլխավորելու է բանկային ոլորտում փորձառություն ունեցող Գերմանիայի քաղաքացի: Երեք երկրներից յուրաքանչյուրի ԱԳ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական խորհրդի նախագահ կդառնա բրիտանացի: ԵՄ-ի ցանկացած պետություն նույնպես կկարողանա իր ներկայացուցչին ուղարկել խորհուրդ:

ԵՄ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ առեւտրական հարաբերությունների աջակցման համար ֆինանսական տրանզակցիաների մեխանիզմ ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր անցյալ տարվա աշնանը: Ենթադրվում էր, որ այն կսկսի գործել արդեն 2018 թվականի դեկտեմբերին: Մեխանիզմը պետք է երաշխավորի միջազգային ֆինանսական գործարքավարությունները Իրանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողությունից անկախ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որն ստորագրվել է 2015 թվականին եւ սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց: Համաձայնագրի մնացած մասնակիցները հավանություն չեն տվել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ հավատարիմ են մնացել իրենց ստանձնած պարտավորություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս