
Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ-ին՝ Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի օրինական ղեկավարը

Եվրախորհրդարանը հունվարի 31-ին հավանություն է տվել այն բանաձեւի նախագծին, որով Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին ճանաչել է «օրինական ժամանակավոր նախագահ» եւ կոչ է արել Եվրամիության դիվանագիտական ծառայությանը եւ մասնակից երկրներին՝ ընդունել համանման որոշում։
Փաստաթղթին հավանություն է տրվել 439 ձայնով, 104 խորհրդարանական դեմէ արտահայտվել, 88-ը՝ ձեռնպահ է մնացել:
«Բանաձեւն ընդունված է: Հայտարարում եմ, որ Եվրախորհրդարանը Գուայդոյին ճանաչեց որպես Վենեսուելայի օրինական նախագահ: ԵԽ-ն դարձավ եվրոպական առաջ ինստիտուտը, որն արեց դա»,-նիստում հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ Անտոնիո Տայանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: