ՄԻԵԴ-ը Մոսկվային պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել 2006 թ. ՌԴ-ից վտարված Վրաստանի քաղաքացիներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հունվարի 31-ին Ռուսաստանին պարտավորեցրել է 10 մլն եվրոյի չափով փոխհատուցում վճարել Վրաստանի այն քաղաքացիներին, որոնց Ռուսաստանից վտարել են 2006 թվականի աշնանը: Այդ մասին ասված է ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է դատարանի կայքում:
Վրաստանի 1,5 հազար քաղաքացիներ դրամական փոխհատուցում կստանան Ռուսաստանից նրանց արտաքսումից տասներեք տարի անց:
Ինչպես նշում է BBC-ն, Ստրասբուրգի դատարանի Մեծ պալատի որոշումը վերջնական է եւ ենթակա չէ գանգատարկման: Դրա կատարմանը հետեւում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն: Ռուսաստանի դեմ Վրաստանի միջպետական հայցի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի Մեծ պալատը որոշում էր ընդունել տակավին 2014 թվականի հուլիսին: