ՌԴ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Վենեսուելայի և Սիրիայի իրադրությունը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքիւն գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ լե Դրիանը հունվարի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայի իրադրությունը, Եվրախորհրդի ճգնաժամը եւ երկու երկրների արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ձեւաչափով բանակցությունների վերսկսումը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Քննարկել են Վենեսուելայում իրադրության նորմալացմանն աջակցելու անհրաժեշտության հետ կապված հարցերը՝ երկրի բոլոր քաղաքական ուժերի երկխոսության միջոցով»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը եւ լե Դրիանը հանդես են եկել Աստանայի ձեւաչափի եւ Սիրիայի խնդրով «փոքր խմբի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հորդանան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ եւ Ֆրանսիա) միջեւ շփումների կարգավորման օգտին: Նախարարները «հանգամանորեն քննարկել են Սիրիայի եւ նրա շուրջ իրադրության զարգացումը՝ շեշտը դնելով սահմանադրական կոմիտեի գործարկման հեռանկարների վրա»:
Լավրովը լե Դրիանին տեղեկացրել է «Սիրիայի իրադրության կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերի մասին եւ ընդգծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի ու Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների հիման վրա քաղաքական գործընթացի առաջշարժման Ռուսաստանի հանձնառությունը», նշել են ՌԴ ԱԳՆ-ում հաղորդել է ՏԱՍՍ-ը: