Բաժիններ՝

Անկարան թյուրիմացություն է համարել Մոսկվայի հասցեին մեղադրանքները Սիրիայի իրադրության պատճառով

Թուրքիայի իշխանություններն Անկարայում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել են, որ Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրի չկատարման վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները թյուրիմացություն են: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ռուսաստանի նախարարի խոսքով՝ թուրքական կողմն այդ երկրում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել է, որ «Անկարայում ոչ ոք կասկածի տակ չի դնում այն աշխատանքը, որը Ռուսաստանն անում է Սիրիայում»: Լավրովը նաեւ նշել է, որ ո՛չ Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն, ո՛չ Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընը չեն խոսել «Խաղաղության աղբյուր» գործողության վերսկսման մասին»: Նախօրյակին՝ նոյեմբերի 19-ին, «Անադոլու» գործակալությունը հաղորդել էր, թե Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Իբրահիմ Քալընը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ է արել ամբողջությամբ կատարել Սիրիայի շուրջը ձեռք բերված համաձայնությունները, որոնք համաձայնեցվել են Անկարայի հետ:

Նոյեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը տակավին լրիվ չափով չեն կատարել Սիրիայի շուրջը Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունները: Թուրքիայի նախարարը նախազգուշացրել է, որ եթե քրդական ռազմականացված կազմավորումները չհեռանան Սիրիայի հյուսիս – արեւելքի սահմանամերձ շրջաններից, ապա Անկարան կարող է նոր ռազմական գործողություն սկսել, հայտնել են թուրքական զանգվածային լրատվամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս