![](/banners/BeFunky-design.jpg)
Մեդվեդևն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/fa7e298c30fbba7d4ed8361b2f565f948660c1191f9f917dc63ec129ebfcf92e.jpg)
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկու երկրների համագործակցությունը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցության հրատապ հարցերը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում»,-ասված է հաղորդագրության մեջ: