![](/banners/BeFunky-design.jpg)
Բոլիվիայի իշխանություններն Էվո Մորալեսի դստերը թույլատրել են հեռանալ երկրից
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/995829.jpg)
Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն է, թույլատրել մեկնելու երկրից: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտնել է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը։
«ԱԳՆ-ն Էվալիս Մորալես Ալվարադոյի անվտանգ մեկնման թույլտվություն է տվել»,- ասված է Twitter-ում գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում է, որ մեկնելու թույլտվություն է ստացել պատգամավոր Մարիա Ինոսենտա Պոնիե Պոիչին:
Ավելի վաղ նախագահի պաշտոնից հրաժարական տված Էվո Մորալեսը նոյեմբերի 12-ին ժամանել է Մեքսիկա, որտեղ նրան քաղաքական ապաստան է տրամադրվել: Նույն օրն ավելի ուշ Բոլիվիայի խորհրդարանի Սենատորների պալատի փոխխոսնակ Ժանին Անիեսը հայտարարել է, որ ստանձնում է նախագահի պարտականությունների կատարումը: Մորալեսի կողմնակիցները չեն ճանաչում նրա լիազորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: