![](/banners/BeFunky-design.jpg)
Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել է տասնյակ օբյեկտների վրա
![](https://168.am/wp-content/uploads/2019/11/995812.jpg)
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է տասնյակ թիրախների վրա: Այդ մասին հայտնել է իսրայելական Haaretz հրատարակությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերն, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Դամասկոսում որոտացել են պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:
«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Սիրիայում գրոհել է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- գրում է հրատարակությունը:
«Գրոհը կատարվել է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման: Զինվորականների հայտարարության մեջ նշված է որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում էին իրանական ուժերին: