Բաժիններ՝

Իրանի նախագահն Իսրայելին և ԱՄՆ-ին մեղադրել է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ

Իրանում անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը եւ Իսրայելը, նպատակն էր երկրի անվտանգության խարխլումը: Այդ մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հայտարարելով Թեհրանի հաղթանակի մասին։

«Անկարգությունների մասնակիցները կազմակերպված էին, (նրանց ակցիաները – խմբ.) պլանավորված էին, նրանք զինվածէին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- մեջբերվում է Ռոհանիի խոսքն իր պաշտոնական կայքում: Նա նշել է, որ ծայր առած անկարգություններն իրենցից ներկայացնում էին երկրի անվտանգության խարխլման պլան, սակայն իրանցի ժողովուրդը կարողացավ հաղթել:

Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին տեղի էին ունենում բողոքներ իշխանությունների կողմից բենզինի գների կտրուկ բարձրացման պատճառով: Դրանցից մի քանիսը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, կրում էին խաղաղ բնույթ, իսկ առանձին ակցիաներ վերաճեցին զինված անկարգությունների: Ըստ որում հաղորդվել է զոհերի մասին ինչպես անկարգությունների մասնակիցների, այնպես էլ ուժայինների շրջանում: Նոյեմբերի 19-ին մի շարք քաղաքներում տեղի են ունեցել անկարգությունների դեմ երթեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս