Ատլանտայում կանցկացվեն ԱՄՆ-ի դեմոկրատների հինգերորդ համազգային հեռուստաբանավեճերը
2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների հինգերորդ համազգային հեռուստաբանավեճերը նոյեմբերի 20-ին կանցկացվեն Ատլանտայում (Ջորջիայի նահանգ): Ժամը 21:00-ից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 21-ին ժամը 06:00-ից) դրանք հեռարձակելու է MSNBC հեռուստաընկերությունը: Առաջին անգամ երկժամանոց հեռուստաբանավեճերը վարելու են MSNBC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի մի խումբ լրագրողներ, որոնց թվում լինելու են միայն կանայք:
Tyler Perry Studios կինոստուդիայի դահլիճի բեմ դուրս կգան տասը մասնակիցներ՝ ԱՄՆ-ի նախկին փոխվարչապետ Ջոզեֆ Բայդենը, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը, Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութերջաջը, գործարար Էնդրյու Յանգը, միլիարդատեր Թոմ Սթեյերը, Մինեսոթայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը եւ Հավայիի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը: Նրանցից յուրաքանչյուրը 75-ական վայրկյան է ունենալու հաղորդավարների հարցին պատասխանելու համար եւ 45 վայրկյան՝ ընդդիմախոսների հասցեին ռեպլիկի համար: Եվս 75-ական վայրկյան նրանց կտրամադրվի ամփոփիչ հայտարարությունների համար:
Ավելի վաղ Տեխասից բանավեճերին մասնակցած կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքը հրաժարվել է պայքարից, իսկ Բարաք Օբամայի վարչակազմում բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նախկին նախարար Ջուլիան Կաստրոն չի կարողացել չորս համազգային հարցումների արդյունքներով հավաքել հնարավոր ընտրողների ձայների 3 տոկոսը կամ ստանալ առանձին նահանգների տարածքում երկու հարցումների արդյունքներով աջակցության 5 տոկոսը:
Հեռուստաբանավեճերի սկսվելուց անմիջապես առաջ հավակնորդների ճամբարում համալրում է եղել. նախընտրական մրցարշավին մասնակցելու մտադրության մասին հայտարարել 1 Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ 63-ամյա Դեւալ Պատրիկը, իսկ 77-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը 2002-ից մինչեւ 2013 թվականն զբաղեցրել 1 Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնը, փաստաթղթեր է ներկայացրել Ալաբամայի նահանգում սկզբնական ընտրություններում գրանցվելու համար: Սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը այժմյան հեռուստաբանավեճերին չեն մասնակցելու:
Tyler Perry Studios կինոստուդիայի դահլիճի բեմի վրա կենտրոնական տեղերը կզբաղեցնեն այն հավակնորդները, որոնք առավել մեծ ժողովրդականություն են վայելում դեմոկրատ- ընտրողների շրջանում՝ Ջո Բայդենը, Էլիզաբեթ Ուորենը, Բեռնի Սանդերսը եւ Փիթ Բութեջաջը: Վերջին համազգային հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել 1 The Hill թերթի եւ Hill/Harris Poll հետազոտական ծառայության կողմից, 449 պոտենցիալ ընտրողների շրջանում Բայդենին աջակցում է 30 տոկոսը, Սանդերսին՝ 18 տոկոսը, Ուորենին՝ 15 տոկոսը, Բութեջաջին՝ 7 տոկոսը: Մյուս մասնակիցներին աջակցությունը եղել է հարցման արդյունքների անճշտության մակարդակից ցածր ՝ պլյուս-մինուս 4,6 տոկոս:
Time հանդեսն իր հերթին նշել է, որ առաջիկա հեռուստաբանավեճերին հարկ է սպասել «կոշտ վեճեր եւ սուր հարցադրումներ», քանի որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար հավակնորդներին, մինչեւ Այովայի նահանգում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները, մնացել 1 ընդամենը 11 շաբաթ:
Փետրվարի կեսին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն հայտնել էր ընդհանուր առմամբ հավակնորդների 12 հեռուստաբանավեճ անցկացնելու մտադրության մասին, ընդ որում՝ դրանցից վեցը կկայանան դեռ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւս վեցը՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում:
Նախընտրական արշավի մեկնարկը տրվելու է 2020 թվականի փետրվարին, երբ Այովայի եւ Նյու-Հեմփշիրի նահանգներում կանցկացվեն կուսակցական ակտիվիստների առաջին ժողովներն ու առաջին ընտրությունները, որոնցում կընտրվեն դեմոկրատների եւ հանրապետականների ազգային համագումարների պատգամավորները: Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ), որտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի համար պայքարում Թրամփի մրցակցի անունը:
Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը՝ Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):
ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: