Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ասել է, որ իշխանությունների ճնշման տակ հրաժարական տալու մտադրություն չունի։
ԱՄՆ-ի մասնակցությունը միջնորդությանը ճիշտ կլինի միայն այն դեպքերում, երբ ԱՄՆ-ն կարողանա ազդեցություն ունենալ:
Այսինքն, երկրի ղեկավար կոչվող անձը, փաստորեն, զբաղված է տեղեկատվական դաշտում թեստեր անելով՝ հասարակության տրամադրությունները ստուգելով (իրա սիրելի «Կարգին»-ում, որ ասում ա՝ «տղերք, հետ եկեք, կատակ էր անում»)։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի գործընկերները ԱՍԵԱՆ-ի երկրներից այս կամ այն չափով հետաքրքրված են իրենց երկրում միջուկային էներգետիկա ստեղծելու հնարավորություններով
Իսրայելն ու Լիբանանը մարտի 11-ին անուղղակի բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ՝ 2024 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի իրականացման շրջանակներում տարածքային վեճերը լուծելու համար։
CBS-ը վկայակոչելով Լաս Կրուսեսի ոստիկանության բաժանմունքի հանրային տեղեկատվության աշխատակցին՝ տեղեկացրել է, որ տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։
Ցանկացած օբյեկտիվ չափանիշով Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Հայաստանի երբևէ ունեցած ամենաձախող բանակցողն է։ Վեց տարիների ընթացքում, ինչ նա իշխանության է եկել, նրա դիպչած յուրաքանչյուր դիվանագիտական կամ ռազմավարական հարց վերածվել է մոխրի։ Մի ժամանակ կենսունակ և դիմացկուն պետությունը՝ Հայաստանը, այժմ կանգնած է ամայացած վիճակում՝ կորցրած Լեռնային Ղարաբաղը, օկուպացված տարածքներ, թուլացած պաշտպանություն, քայքայված դաշնակցային կապեր և հիասթափված ժողովուրդ։
Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։
Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։
Կառլսոնն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «չընտրված» է համարում, հետեւաբար «չի կարող որեւէ համաձայնագիր ստորագրել»։
Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։
Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Այս մասին նա այսօր հայտարարեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք երաշխավոր պետք է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու դեպքում այն կյանքի կոչելու համար։
Ասեք՝ ի՞նչն ենք զիջել, 7 տարի վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն հիմա շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փաշինյանը։
Զանգվածի ռեկորդային կրճատում է գրանցվել Սկանդինավիայի, Շպիցբերգենի և Հյուսիսային Ասիայի սառցադաշտերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ի սկզբանե կողմ է եղել Ռուսաստանի հետ պատերազմի անհապաղ դադարեցմանը՝ առանց որևէ նախապայմանների, սակայն ակնկալում է տեսնել նաև գործնական քայլեր։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Էքրեմ Իմամօղլուի վարկանիշը հատկապես վերջին օրերի ընթացքում բավականին բարձրացել է։ Միայն մեկ փաստ նշեմ՝ ինստագրամյան հարթակում 24 ժամվա ընթացքում նրա հետևորդների թիվն աճել է 400.000-ով, ինչը բավականին լուրջ թիվ է, ընդ որում՝ երիտասարդ զանգվածն է»,- հավելեց Մհեր Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ սրանք հայ-ադրբեջանական Խաղաղության համաձայնագրի 17 կետից այն 2-ն էին, որոնք երկար ժամանակ չէին համաձայնեցվում, իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք արդեն համաձայնեցված են։
Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը նախատեսում է մինչև 200 հազար մարդ ավելացնել պաշտպանության ոլորտում զինծառայողների թիվը՝ կրկնապատկելով նախկինում հայտարարված նպատակները։Տեղեկությունը հաստատել են երկու արհմիություններ` աշխատողների և գործատուների հետ խորհրդակցություններից հետո։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում, լրագրողներին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման հարցում աջակցելու հնարավորությունը։
Հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այն կհանրայնացվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Բաքուն ստացել է իրեն անհրաժեշտ պահանջների փաթեթը, որը ներառված էր «խաղաղության պայմանագրում», հիմա էլ նոր փաթեթի է անցել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին, Բաքվի ապատեղեկատվություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները հանգեցրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և աներևակայելի տառապանքների՝ հատկապես երեխաների համար։ Հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։
«Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձում է ցույց տալ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն իր համար ինքնանպատակ չէ, ուստի, բացի համաձայնեցված կետերից, նա շարունակում է պնդել իր գլխավոր պահանջը կամ պահանջները: Երկրորդ, Ալիևը փորձում է զգոն պահել իր բնակչությանը, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ, պետք է պատրաստ լինել պատերազմի, այսինքն՝ փորձում է նաև ներքին խնդիրներ լուծել»,- նշեց նա:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից ամբողջությամբ համաձայնեցված, բայց այդպես էլ չհրապարակված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» տեքստին, թշնամական նոր պահանջներին, Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին՝ ամեն գնով Հայաստանից նոր զիջումներ կորզելու, և այս օկուպացիոն վարչախմբի վարքագծին՝ համաձայնելու այդ զիջումներին։
Գերմանիայի մաքսային ծառայությունը առգրավել է «Իվենտին» (Eventin) անունով ռուսական լցանավը՝ բեռնված մոտ 100 հազար տոննա նավթով, որի շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 40 միլիոն եվրո։ Լցանավը ձերբակալվել է Բալթիկ ծովում՝ Ռյուգեն կղզու ափերի մոտ, որտեղ այն խարսխված էր 2024 թվականի հունվարի կեսերից։
Միացյալ Նահանգները կարող է ստանձնել Ուկրաինայում ատոմային էլեկտրակայանների կառավարումը «առանց մեծ խնդիրների», եթե այդ մասին ընդունվի համապատասխան քաղաքական որոշում։ Այս մասին, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։