Ռուսաստանից ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին աճել՝ զուտ տարեկան ներհոսքը ավելացնելով 53 տոկոսով. ՀԲ ամսական զեկույցը
Համաշխարհային բանկի կողմից փետրվարին հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը.
● Դեկտեմբերին տնտեսական աճն արագացավ մինչև 14,4 տոկոս (տ/տ)՝ տարեկան աճը
հասցնելով 9․2 տոկոսի։
● Ռուսաստանից զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները շարունակեցին աճել՝ զուտ տարեկան ներհոսքը ավելացնելով 53 տոկոսով (տ/տ)։
● Հունվարին գնաճը բարձրացավ մինչև 3․8 տոկոս՝ հիմնականում պայմանավորված սննդամթերքի գնաճով։
● 2025 թ․ արտահանումն ու ներմուծումը նվազեցին՝ պայմանավորված թանկարժեք
քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցմամբ, 2020 թվականից ի վեր դառնալով արտահանման և ներմուծմանառաջին տարեկան նվազումը։
● 2025 թվականին գրանցվեց կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 3․8 տոկոսին համարժեք բյուջեի պակասուրդ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



