Թուրքիայում գերժամանակակից ստադիոն է կառուցվում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կառուցվող նոր մարզադաշտը, որը նախատեսված է 51․050 հանդիսատեսի համար, շահագործման կհանձնվի 2026-2027 մրցաշրջանի սկզբին։ Նախկին «Մայիսի 19» մարզադաշտի տարածքում կառուցվող համալիրի շինարարական աշխատանքների շուրջ 80 %-ն արդեն ավարտված է։ Այն կդառնա Թուրքիայի 3-րդ ամենամեծ և ժամանակակից մարզադաշտերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համալիրը նախատեսված է ոչ միայն ֆուտբոլային հանդիպումների, այլև 13 մարզաձևերի համար։ Այստեղ կլինեն աթլետիկայի և թենիսի հարթակներ, ինչպես նաև ըմբշամարտի, ձյուդոյի, կարատեի, թեքվանդոյի, բռնցքամարտի, աղեղնաձգության, հրաձգության, սուսերամարտի, սեղանի թենիսի և այլ մարզաձևերի մարզասրահներ։ Նախագծի պատասխանատուները նշում են, որ մարզադաշտը գործելու է որպես շաբաթվա բոլոր օրերին ակտիվ մարզական համալիր։

Շինարարությունն իրականացվում է պետական բնակարանաշինական վարչության կողմից։

Ըստ նախագծի ղեկավարների՝ կառույցը նախագծվել է բարձր սեյսմակայունության չափանիշներով։ Տարածքում աշխատում է մոտ 1000 մարդ, իսկ աշխատանքների ավարտից հետո այն կհամարվի տարածաշրջանի ամենաժամանակակից մարզական կառույցներից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս