Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը. գրում է «Արմսպորտ»-ը։
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարելավել է իր դիրքը մեկ աստիճանով և այժմ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2360 միավոր։
Նախորդ շաբաթ Խաչանովը մասնակցել է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած ATP-500 շարքի մրցաշարին, որտեղ հասել է մինչև երկրորդ շրջան։
Հավելենք, որ աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ իսպանացի Կառլոս Ալկարասը (13150 միավոր), որին հաջորդում են իտալացի Յաննիկ Սիներն ու սերբ Նովակ Ջոկովիչը։



