Բաժիններ՝

Գերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. Bild

Գերմանիայի իշխանությունները պլանավորում են հարևան երկրների հետ սահմանների վերահսկողությունը երկարաձգել մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին հայտնում է Bild պարբերականի:

Ըստ թերթի տեղեկատվության՝ համապատասխան ծանուցումը շուտով կուղարկվի Եվրոպական հանձնաժողովին: «Մենք երկարաձգում ենք սահմաններին վերահսկողությունը մեր հարևան երկրների հետ: Սահմանային վերահսկողությունը Գերմանիայում միգրացիոն քաղաքականության վերակազմակերպման տարրն է», – թերթին ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը:

2025 թվականի մայիսի 7-ին ներքին գործերի նախարարը չեղյալ է հայտարարել նախորդ կաբինետի 2015 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս ապաստան խնդրողներին մուտք գործել երկիր: Այժմ նրանց սահմաններին հետ են ուղարկում, եթե նրանք արդեն դիմումներ են ներկայացրել ԵՄ այլ երկրներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728