Ադրբեջանը հայտարարել է այս տարվա հունվարին դեպի Հայաստան 2,4 միլիոն դոլարի ապրանք արտահանելու մասին

2026 թվականի հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 միլիոն 403.6 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, իսկ վերջիններս էլ հղում  են անում Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին։

Նշվում է, որ դա Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0.11 տոկոսն է կազմում։

Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանից ներմուծել էին 1000 տոննա A-92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք և 1800 տոննա A-95 տեսակի բենզին։

Վառելիքի առաջին խմբաքանակը ներմուծվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ A-95 տեսակի բենզին՝ 1218 տոննա քաշով։

Տեսանյութեր

Լրահոս