Լրագրող Կոտրիկաձեն, որի զրուցակիցներից էր նաև Ալեն Սիմոնյանը, հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման. ռուսական լրատվամիջոցներ

Մոսկվայի դատարանը Եկատերինա Կոտրիկաձեին մեղավոր է ճանաչել բանակի մասին կեղծ լուրերի գործով։ Դատախազությունը լրագրողի համար հեռակա կարգով պահանջել էր 9 տարվա ազատազրկում։

Մոսկվայի Գոլովինսկի դատարանը «Դոժդ»-ի (ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ և անցանկալի կազմակերպություն Ռուսաստանում) Եկատերինա Կոտրիկաձեին (Արդարադատության նախարարության կողմից ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) հեռակա կարգով դատապարտել է ութ տարվա ազատազրկման. РБК-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք՝ այս լրագրողի հետ նախօրեին հարցազրույց էր հրապարակել նաև Ալեն Սիմոնյանը:

«Դոժդ»-ը 2023 թվականին հայտարարվել էր անցանկալի . գլխավոր դատախազությունը հեռուստաալիքին մեղադրել էր «ծայրահեղական կազմակերպություններից, ահաբեկչական կազմակերպություններից և օտարերկրյա գործակալներից նյութեր տարածելու» և կառավարությանը վարկաբեկելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728