Այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վաղը Բաքուն կհրապարակի ևս մեկ պատանդի՝ Ռուբեն Վարդանյանի դատավճիռը: Թերևս մեծ հավանականությամբ այն լինելու է նույնը՝ ցմահ ազատազրկում: Ինչպես նշել եմ Արցախի ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների վերաբերյալ, այս դեպքում ևս՝ դատավճիռը չի փոխում խնդրի էությունը, այլ ընդամենը պատանդների գինը բարձրացնող միջոցն է:

Խնդիրը լուծելու տարբերակը Հայաստանի որակների փոփոխությունն է՝ պետական ներուժից մինչև դիվանագիտական հմտություն ու մոբիլիզացիա, նկատի ունեմ համահայկական ռեսուրսը, բայց ոչ թե Սփյուռք հասկացության կենացի, այլ թիրախային կարողությունների իմաստով:

Միևնույն ժամանակ, Ռուբեն Վարդանյանի գործի առանձնացումն իհարկե բոլորովին «ֆորմալության» հարց չէ, այլ թերևս ավելի բազմազան շերտերի, որոնց ուղղությամբ նրա պատանդառության վրա փորձում է խաղալ Ալիևը: Դա առավել ևս պահանջում է լուծումների փնտրտուքի առավելագույնս լայն ճակատի անհրաժեշտություն»:

Տեսանյութեր

Լրահոս