Իսրայելը փորձում է խափանել Իրան-ԱՄՆ միջուկային համաձայնագիրը․ ԶԼՄ
Թեհրանը կարծում է, որ Իսրայելը փորձում է ազդել Իրան-ԱՄՆ բանակցությունների վրա և խոչընդոտել իրանական միջուկային հարցի շուրջ համաձայնագրի կնքմանը. ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրանական աղբյուրը։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, Ժնևում կկայանա Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների նոր փուլ։
«Պայմաններ հայտարարելով կամ սահմանափակումներ առաջարկելով՝ Իսրայելը ձգտում է ազդել ամերիկյան օրակարգի վրա։ Իսրայելի նպատակն է խոչընդոտներ ստեղծել համաձայնագրի համար, այլ ոչ թե դիվանագիտական առաջընթացի»,- Իսրայելի պահանջների մասին խոսել է գործակալության աղբյուրը ՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության նոր փուլից առաջ։



