Բաժիններ՝

Սպիտակ տունը Սուրբ Վալենտինի օրվան նվիրված բացիկ է հրապարակել Գրենլանդիայի պատկերով

Սպիտակ տունը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ հրապարակել է Գրենլանդիայի, Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի և միգրանտների պատկերներով բացիկներ՝ զավեշտալի գրառումներով։ Բացիկները ներկայացված են X սոցիալական ցանցում։

Գրենլանդիային նվիրված բացիկին կատարված է հետևյալ գրառումը. «Եկել է մեր հարաբերություններին վերաբերող իրավիճակը հստակեցնելու ժամանակը»։

Ամերիկյան ինքնաթիռում պատկերված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին նվիրված բացիկն ուղեկցվում է «Դու գրավեցիր իմ սիրտը» գրառմամբ։

Առանձին բացիկ էլ նվիրված է միգրանտների հետ կապված իրավիճակին։ Դրա վրա գրված է. «Իմ սերը քո նկատմամբ ուժեղ է այնքան, որքան դեմոկրատները սիրում են անօրինական ներգաղթյալներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս