![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդիկ աղջկա ստամոքսում 3 կիլոգրամ մազ են հայտնաբերել
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/shtap-2.jpg)
Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում վիրահատել են մի աղջկա, որը երեք կիլոգրամ մազ է կերել: Այդ մասին հայտնել է Newsflare-ը։
15-ամյա Շիվանին կշռում է ընդամենը 29 կիլոգրամ՝ զգալիորեն պակաս, քան նրա առողջ հասակակիցները: Հիվանդանոցում բուժզննում կատարելիս նրա ստամոքսում հայտնաբերել են թաղքված մազերի հսկայական գունդ: Հենց դա էլ եղել է մարսողության հետ կապված խնդիրների պատճառը, որոնք ունեցել է աղջիկը: Ինչպես պարզվել է, Շիվանին մանկությունից ուտում էր իր մազերը:
Դրանք կուտակվել են ստամոքսում՝ այնտեղ գոյացնելով երեքկիլոգրամանոց թանձրուկ: Օտար մարմնի հեռացումից հետո աղջիկը շարունակել է բուժումը հիվանդանոցում: Ստամոքսում նոր մազագնդի հայտնվելուց խուսափելու համար նա ստիպված կլինի ազատվել մազերը կծոտելու սովորությունից: