Բաժիններ՝

Կամերունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Կամերունի առողջապահության նախարարությունը մարտի 6-ին հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Journal du Cameroun պորտալը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մամուլի տեղեկագիրը։

«Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի 58-ամյա մի քաղաքացու, որը Կամերուն է ժամանել փետրվարի 24-ին,-նշվում է փաստաթղթում:-Կորոնավիրուսի առկայության նրա թեստը դրական արդյունք է տվել»: Կամերունը դարձել է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող չորրորդ երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ են գրանցվել: Առաջինը դարձել է Նիգերիան, այնուհետեւ Սենեգալը, իսկ մարտի 5-ին այդ խմբի մեջ է մտել Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Առայժմ այս չորս երկրում կորոնավիրուսով ախտահարվածները հինգն են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031