
«Թե՛ երիտասարդները և թե՛ չափահասներն իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա: Նրանք կարծում են, թե ապրում են. իրականում նրանք ներքուստ մեռած են». Հռոմի պապ

Արդի թվային դարաշրջանում երիտասարդությունն ավելի շատ մտահոգված է իր կյանքի պահերի արձանագրմամբ՝ սոցցանցերում հետագա հրապարակման համար, քան այն ապրելով, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
«Թե՛ երիտասարդները եւ թե՛ չափահասներն իրենց կյանքը վատնում են մակերեսային բաների վրա: Նրանք կարծում են, թե ապրում են: Իրականում նրանք ներքուստ մեռած են»,- ասել է քահանայապետն Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում, որն ամեն տարի կաթոլիկների կողմից նշվում է Մեծ պահքի օրերին: Պապի կարծիքով՝ զվարճանքների միջոցով բավականության փնտրտուքներում, անհետացող պահերը բռնելու ձգտումներում երիտասարդները խորասուզվում են «թվային նարգիզության» մեջ: Նա արձանագրել է, որ չափազանց շատերն են արդ կերպ ապրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: