Բաժիններ՝

Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա արտոնություններից հրաժարվելուց հետո

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն առաջին անգամ Մեծ Բրիտանիա կվերադառնա թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը։
Մարքլը եւ նրա ամուսինը՝ բրիտանացի արքայազն Հարրին, կմասնակցեն վիրավոր եւ հիվանդ զինծառայողների մարզական ձեռքբերումներին նվիրված ամենամյա միջոցառմանը: Դա նրանց` որպես թագավորական ընտանիքի անդամների պարտականությունների մաս է կազմում, որոնք նրանք կշարունակեն կատարել մինչեւ մարտի 31-ը:

Հունվարի 8-ին արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կոչումից՝ պահպանելով Սասեքսի դուքսի եւ դքսուհու տիտղոսները: Նրանք հայտարարել են, որ հետագայում պլանավորում են հրաժարվել պետական բյուջեից ֆինանսավորումից եւ ֆինանսապես անկախ դառնալ:

Հունվարի 10-ին Մարքլը մեկնել է Կանադա: Այդ ժամանակվանից նա եւ նրա որդին՝ Արչին, մշտապես ապրել են Կանադայում՝ Mille Fleurs առանձնատանը: Արքայազն Հարրին հունվարն ու

փետրվարն անցկացրել է ուղեւորությունների մեջ, իսկ այնուհետեւ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ նախապատրաստելու մասնակցությունը թագավորական տարբեր միջոցառումների:
Երիսաբեթ Երկրորդ թագուհու հետ արքայազն Հարրիի վերջին հանդիպումը կայացել է մարտի սկզբին: Երիսաբեթ Երկրորդը հավաստիացրել է, որ արքայազն ու նրա ընտանիքը կարող են ցանկացած ժամանակ կվերադառնալ Մեծ Բրիտանիա եւ վերստին դառնալ թագավորական ընտանիքի ավագ անդամներ, եթե նրանք դա կամենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս