
«Մենք ունենք կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. խոսքը 43 տարեկան տղամարդու մասին է». Զլատիբոր Լոնչար

Կորոնավիրուսի առաջին դեպքն է արձանագրվել Սերբիայում: Այդ մասին մարտի 6-ին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը։
«Մենք ունենք կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Խոսը 43 տարեկան տղամարդու մասին է: Նա իրեն զավ է զգում»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ հիվանդացածը հաճախակի էր այցելում Բուդապեշտ, որտեղ ապրում է նրա քույրը, եւ նրա մոտ շնչուղիների հիվանդություն է հայտնաբերվել: Տղամարդն ինքն է դիմել բժիշկներին եւ պատասխանատու վարքագիծ է դրսեւորել, նշել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: