![](/banners/BeFunky-design.jpg)
Լոնդոնի մարաթոնի օրը և ամիսը փոփոխվել է կորոնավիրուսի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1008561.jpg)
Լոնդոնի վազքի մարաթոնի օրը փոփոխվել է աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով:
Այս մասին հայտնում է մրցավազքի մամուլի ծառայությունը: Մարաթոնը, որը նախատեսված էր ապրիլի 26-ին, տեղափոխվել է հոկտեմբերի 4-ին: Այս տարի Լոնդոնի մարաթոնը հոբելյանական է` 40-րդը:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 130 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 500 մարդ: