Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Չինաստանը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել Իրանին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ուղղված հաղորդագրությունում հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը:

«Իրանի կառավարությունն ու ժողովուրդն անկեղծ աջակցություն  և օգնություն են ցույց տվել Չինաստանին համաճարակի դեմ պայքարում: Համաճարակի հաղթահարման գործում Իրանին օգնելու համար չինական կողմը հակահամաճարակային միջոցների խմբաքանակ և համապատասխան փորձագետների խումբ է ուղարկել Իրան»,-ասվում է Չինաստանի առաջնորդի հաղորդագրությունում:

Նա շեշտել է, որ չինական կողմը պատրաստ է ամրապնդել համագործակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև օգնություն ցույց տալ Թեհրանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031