 
                        Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 145 հազարը
 
                                    Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 145 հազարի շեմը: Այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը:
Վարակման դեպքերի թվով աշխարհի երկրների շարքում առաջինը Չինաստանն է` 80973 դեպք, երկրորդը` Իտալիան` 17660 դեպք, Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 11364 դեպքով երրորդն է, Հարավային Կորեան՝ 8086 դեպքով՝ չորրորդը, հինգերորդն Իսպանիան է` վարակման 5232 դեպքով:
Մահացությունների թիվը հատել է 5400-ի շեմը, կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 71600 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        