Բաժիններ՝

Ուկրաինայում կորոնավիրուսի կասկածով երեք մարդ է հոսպիտալացվել

Կորոնավիրուսի կասկածով Ուկրաինայի Չորնովիցկի մարզում հոսպիտալացվել են մայրն իր երկու երեխայի հետ: Այս տեղեկությունը շաբաթ օրը հաղորդել է մարզպետարանի մամուլի ծառայությունը:

Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ ուշ երեկոյան Չորնովիցկի մարզում բարձր ջերմաստիճանով երեք անձ է հոսպիտալացվել` մայրը երկու երեխայի հետ: Նրանք երկրի սահմաններից դուրս չեն եղել, բայց հաղորդակցվել են մի մարդու հետ, որը Ուկրաինա է վերադարձել Իտալիայից և հոսպիտալացվել է COVID-19-ի կասկածով»,-ասվել է հաղորդագրությունում:

Ուկրաինայում մարտի 12-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է հայտարարվել երկրի բոլոր ուսումնական հաստատություններում, արգելվել է նաև մասսայական միջոցառումների անցկացումը:

Վերջին տվյալներով Ուկրաինայում կորոնավիրուսի երեք դեպք է հայտարարվել: Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին է հայտնել` նշելով, որ մահացել է Ուկրաինայի Ժիտոմիրսկի մարզում ապրող մի կին, որին հոսպիտալացրել են չորեքշաբթի օրը:  Այդ կնոջ հարազատները, ինչպես նաև մարդիկ, որոնք հաղորդակցվել են նրա հետ, բժիշկների հսկողության տակ են գտնվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս