Բաժիններ՝

Նիդերլանդներում կորոնավիրուսի պատճառով հետաձգում են ոչ շտապ վիրահատությունները

Նիդեռլանդներում բժիշկները նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգում են ոչ շտապ վիրահատությունների անցկացումը:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ այդ քայլով հնարավոր կլինի կորոնավիրուսով հիվանդների համար ավելի շատ հիվանդանոցային մահճակալ պահել։

«Բժիշկները հետաձգում են ոչ շտապ վիրահատությունները, որպեսզի այնպիսի պաշտպանիչ միջոցների պակաս չլինի, ինչպիսիք են հատուկ դիմակները»,–  տեղեկացրել են երկրի առողջապահության նախարարությունից։

Մարտի 13-ի դրությամբ Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 804-ի, որից 10-ը մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031