 
                        Մավրիտանիայում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
 
                                    Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի առաջին դեպքը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է մավրիտանական CRIDEM կայքը, հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Կայքի տվյալներով՝ պացիենտը Մավրիտանիա է ժամանել Եվրոպայից մարտի 9-ին:
«Այդ անձի ժամանելու հաջորդ օրը, իր ընկերոջ մոտ հայտնաբերվել է վիրուս, իսկ նա (պացիենտը–հեղ.) ավտոմատ կերպով ինքնամեկուսացվել է իր տանը՝ Նուակշոտում»,- այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Ուրբաթ առավոտյան պացիենտը անալիզներ է հանձնել, որոնք հաստատել են, որ նա նոր տիպի կորոնավիրուսի վարակակիր է, ինչից հետո նրան մեկուսացրել են:
Մավրիտանիայի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին պահպանել հանգստություն և հետևել հիգիենայի կանոններին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր տիպի կորոնավիրուսը որակել է որպես պանդեմիա: Աշխարհի 123 երկրում արդեն հայտնաբերվել է 132 հազար վարակված անձ, մոտ 5 հազար անձ մահացել է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        