
Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250.000 մարդ

Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
Նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստատեսության եթերում նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում բացահայտվել է վարակի 2316 նոր դեպք: Մահացել է 195 մարդ:
Փետրվարի 19-ից սկսած՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 839-ի, մահացել է 15 484 մարդ: Այս պահին առողջացածների թիվը հասել է 251 319-ի: