Բաժիններ՝

«Հաննա» փոթորիկը կործանել է Թրամփի պատի մի հատվածը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վրա

«Հաննա» փոթորկի հարվածը քանդել է այն պատի մի հատվածը, որն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի վրա կառուցվել էր անօրինական միգրացիան զսպելու համար:

Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը: Այդ մասը տեղակայված էր ամերիկյան Տեխասի նահանգի եւ մեքսիկական Տամաուլիպասի նահանգի սահմանին, այն կառուցվել էր մասնավոր միջոցներով:

Ավելի վաղ հուլիսին փորձագետները քննադատության էին ենթարկել արգելափակոցի որակն այդ մասում եւ նախազգուշացրել, որ այն կարող է փուլ գալ Ռիո-Գրանդե գետի մեջ: Բացի այդ, այս մասում ավելի վաղ նկատվել էր կորոզիա: Մինչդեռ պաշտոնական ցանցերում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում երեւում է, թե ինչպես են քամու փոթորկալի հարվածների ներքո եւ սաստիկ անձրեւի ժամանակ քանդվում պատի մի քանի սեկցիաները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031