«Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարն է մերձկասպյան ռեգիոնի, իսկ Բաքվի սուլթանը մոտ 2 շաբաթ առաջ հայտարարություն էր արել Երևանի, Սևանի, Զանգեզուրի, Սյունիքի վերաբերյալ, այսինքն՝ Հասանովն իր շեֆի խոսքը, միտքը կրկնելու, զարգացնելու փորձ է անում»։
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս – արեւելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով:
G-20-ի գագաթնաժողովը 2019 թվականին կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում:
Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն երկու մերձավոր զինակիցների անունները, որոնք ընդգրկուն հետաքննության շրջանակներում ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանի արեւմուտքում գրավել են կառավարական չորս հսկիչ անցակետ եւ սպանել 20-ից ավելի ոստիկանների:
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունները 2018 թվականին համատեղ հակաահաբեկչական վարժանքեր կանցկացնեն Համագործակցության վեց երկրների տարածքում:
Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ, երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը։
Թուրք 17 պաշտոնյա փետրվարի 19-ին փչովի նավակով Թուրքիայից փախել են Հունաստան:
Aseman Airlines ընկերության փետրվարի 18-ին կործանված ATR-72 մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնաբերվել է Դենա լեռնաշղթայի շրջանում:
Միացյալ Նահանգները մեծացնում էիր ռազմական ներկայությունը Սեւ ծովում՝ դա համարելով անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի աճած ակտիվությանը:
Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը թանձր մառախուղի պատճառով երեք ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի, Մյունխենի եւ Թեհրանի ուղղությամբ:
Ղազախստանի նախագահն ստորագրել է հրամանագիր, որը հաստատում է ղազախական այբուբենի նոր տարբերակը լատինական տառագրության հիման վրա:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Փհենչհանի ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերից հետո:
Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Հարավային Կորեայի Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է.
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:
Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը պլանավորվում է ապրիլի սկզբին Թուրքիայում:
Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգի բարձրդասարանցիները փետրվարի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ-ի նախագահից եւ Կոնգրեսից պահանջելով երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման իրական քայլեր ձեռնարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԱՄՆ-ում հրապարակված զեկույցի մասին՝ թե 2018թ.-ին հնարավոր է լարվածության էսկալացիա գրանցվի:
Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ:
«Մյունխենյան համաժողովում Իսրայելի վարչապետն օգտագործեց դիվանագիտական պրակտիկայի ամենակոշտ հնարքներից մեկը և ուղղակի դիմեց իր թշնամուն՝ Իրանի ԱԳ նախարարին՝ թափահարելով խփված իրանական անօդաչուի մի դետալ»:
Անգլիացի տղամարդը սեփական ավտոմեքենայով անցել է 21 երկիր` սկսելով աշխարհի ամենահյուսիսային հատվածում գտնվող բարից և ավարտելով ամենահարավայինում գտնվող բարով:
ԱՄՆ-ում շան կերի մեջ գտել են պենտոբարբիտալ, որն օգտագործվում է էվթանազիայի ժամանակ:
Հանրապետական շրջանում հայերից բռնագրաված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին:
Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել սիրիական Աֆրինում իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ-ում 104 տարեկան հասակում մահացել է Պուլիտցերյան մրցանակակիր, լուսանկարիչ Մաքս Դեսֆորը:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը փետրվարի 16-18-ը կայացած Մյունխենի անվտանգության համաժողովում, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համոզմամբ, անվտանգության հարցերին վերաբերող համաժողովի կարևոր ելույթներից էր, որն աչքի էր ընկնում կառուցողականությամբ եւ հավասարակշռվածությամբ:
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթից՝ Աստանայում: