Հազիվ թե Եվրամիությունում անհանգստությամբ ընկալեին ԵՄ-ից Չեխիայի հնարավոր դուրս գալը, քանի որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ԵՄ-ի բյուջեի զուտ հովանավոր է, Չեխիան եվրոպական միջոցների զուտ ստացող է, փետրվարի 22-ի երեկոյան հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ելույթ ունենալով TV Barrandov-ում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դերակատարներից մեկը կլինի Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ գայլը» երաժշտական հեքիաթում, որը ներկայացվելու է Ելիսեյան պալատում:
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի նահանգապետ Էրիկ Գրեյթենսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել անձնական կյանքի իրավունքները խախտելու գործով:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Փետրվարի 14-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում տեղի ունեցավ ողբերգություն:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խումբն առնվազն 400 միլիոն դոլար է տարել Իրաքից եւ Սիրիայից ռազմական պարտությունից հետո:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը:
Վաշինգտոնը չի բացառել Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը եւ իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք է վերապահում:
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կկարողանար պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ հաղթանակ տանել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եթե դրանք կայանային մոտ ժամանակներս:
Սիրիական զինված ընդդիմության կազմավորումները, որոնք կռվում են թուրքական բանակի կողմից, փետրվարի 22-ին գնդակոծել են Հալեպից Աֆրին ուղեւորվող մարդասիրական ավտոշարասյունը:
«Փաստ» թերթը գրում է. Ինչպես հաղորդում է ռուսական Primecrime լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը «բռնել է» «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլուն (Դաթո Պանկինսկի) սպանողի հետքերը: Նրան սպանել են Ստամբուլում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 22–ին:
Ճապոնիայի Honda Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2017 թվականին աշխարհում առաջին տեղն է գրավել իր բիզնես-դասի HondaJet ոչ մեծ ինքնաթիռների վաճառքների ծավալով:
Ամերիկացի ռադիոհաղորդավարուհի Քեսիդա Փրոքթորին կեսարյան հատում են արել Spencer՚s Neighborhood առավոտյան շոուի ուղիղ եթերում, որը The Arch ռադիոկայանով հեռարձակվում է Սենթ-Լուիս քաղաքում:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանում այսօր ընդուված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանությանն ճանաչումը։
Ամերիկյան USA Today թերթի հարցման արդյունքների համաձայն՝ հոլիվուդյան կինոինդուստրիայում աշխատող կանանց 94 տոկոսն իրեն սեռական ոտնձգութունների զոհ է համարել։
Փոշու երկուհարյուրկիլոմետրանոց շերտ է անցել Ավստրալիայի արեւելքի Քվինսլենդի նահանգի Չառլվիլ քաղաքի տարածքով՝ նարնջագույն թաղանթ թողնելով գետնի վրա:
Աշխարհը քաղում է ատելության հռետորաբանության սոսկալի պտուղները, եւ դա այն բանի վտանգն է ստեղծում, որ մարդկանց խմբերի նկատմամբ խտրականությունը, որոնք առանց այդ էլ խոցելի վիճակում են, նորմա կդառնա:
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի 2016թ. ՀՀ կատարած այցից հետո Հայաստանն առաջին անգամ հայտարարեց Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ տրանսպորտային միջանցք ձևավորելու՝ Իրանի առաջարկի շուրջ հետաքրքրության և քայլեր ձեռնարկելու մասին:
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:
Հոլանդահայերը որևէ կասկած չունեն Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության երկու բանաձևերի ընդունման հարցում:
«Դժվար է կանխատեսել, թե երբ կողմերը կկարողանան ևս մեկ անգամ սկսել կարգավորման գործընթաց, քանի որ տարածաշրջանում պատերազմական օջախներն էլ ավելի են խորանում, նոր խնդիրներ են առաջանում, և ընդհանուր առմամբ աշխարհում են լուրջ անվտանգությանն առնչվող փոփոխություններ տեղի ունենում»:
Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից իրենց հասցված վիրավորանքներին:
Սպորտային շարժումը տարեկան 300 մլն դոլար է ծախսում դոպինգի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի ծնողներն ԱՄՆ-ում կեցության վկայագիր ունեն եւ շուտով երկրի քաղաքացիներ կդառնան:
Ադրբեջանում ներկայիս իշխանության ժամանակաշրջանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, թալանի, անարդարությունների հետ կապված ինքնասպանության դեպքերը սովորական են դարձել:
Հրազենի տերերը սեփական հրացանների եւ ինքնաձիգների ոչնչացման նոր ֆլեշմոբ են գործարկել:
Բրյուսելի ոստիկանությունը ընդգրկուն հատուկ գործողություն է սկսել Ֆորե կոմունայում (մայրաքաղաքի հարավ), որտեղ, ենթադրաբար, զինված հանցագործների խումբ է թաքնվում:
Ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG) Սիրիայի կառավարական բանակի հսկողությանն են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ:
Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլխի տեղակալ Աբու Աբդել Ռախման աթ-Թամիմի ալ Աթաբի ալ-Ջազրավին:
Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում:
Մասնագետները պարզել են իրանական ATR-72 ինքնաթիռի սեւ արկղի գտնվելու վայրը, որը փետրվարի 18-ին կործանվել էր լեռնային տեղանքում: