Ղրղզստանում 100 մարդ է հոսպիտալացվել հարսանիքում զանգվածաբար թունավորվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել Բիշքեկի ռեստորաններից մեկում:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտայի լիազորության ժամկետն ավարտվել է:
Չինական «Տյանգուն-1» («Երկնային պալատ-1») տիեզերակայանն այրվել է Խաղաղ օվկիանոսի հարավային մասի մթնոլորտում:
Արաբական պետությունների լիգան ապրիլի 3-ին Կահիրեում կազմակերպության մշտական ներկայացուցիչների մակարդակով արտահերթ նիստ կանցկացնի Գազայի հատվածի իրադրությունը քննարկելու համար, որի սահմանին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի ցուցարարների ու իսրայելցի զինվորականների միջեւ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի խրատել Իսրայելին:
Կառլոս Ալվարադո Կեսադան, որն առաջադրվել էր Կոստա Ռիկայում կառավարող «Քաղաքացիական գործողություն» կուսակցությունից, քվեարկության արդյունքներով հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:
Կիմ Չեն Ընը հուսով է, որ հարավկորեացի փոպ-արտիստների համերգը, որն ապրիլի 1-ին կայացել է Փհենյանում, ցուցադրեց կորեացի ժողովրդի միասնացումը:
Կեմերովոյի բնակիչները ապրիլի 2-ի առավոտից, այսինքն՝ «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո իններորդ օրը գալիս են հանպատրատրաստից հուշատեղիի մոտ՝ հարգելու զոհվածների հիշատակը:
Մոնղոլիան գործարկում է քիշմիրի արտադրանքի վաճառքի առցանց-հարթակ Չինաստանի Բոհայ ապրանքային սակարանի միջոցով:
Հոնկոգի Cathay Pacific առաջատար ավիաընկերությունների ղեկավարությունը 72 տարվա ընթացքում առաջին անգամ ուղեկցորդուհիներին թույլ է տվել աշխատել տաբատներով:
ԱՄՆ-ում վերջին մի քանի տարիների ընթացքում աստիճանաբար սկսեցին փակվել խոշոր խանութներ՝ բիզնեսը տեղափոխելով ինտերնետային տիրույթ
Ավելի քան 153 հազ. մարդ, այդ թվում՝ 41 հազ. զինյալներ և նրանց ընտանիք անդամներ են լքել Արևելյան Ղութան (Սիրիա) մարդասիրական զինադադարների գործողության սկզբից ի վեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Կեմերովոյի մարզի նահանգապետ Աման Տուլեևի վաղաժամկետ հրաժարականը։ Այս մասին ապրիլի մեկին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիական դատախազությունը վերսկսել է գործարար Ալեքսանդր Պերեպիլիչնու մահվան քննությունը և որպես հավանական վարկածներից մեկը քննում է դիտավորյալ սպանության վարկածը, հաղորդում է The Globe and Mail կանադական թերթը՝ հղելով իր աղբյուրներին:
Շանհայում գործարկվել են առանց մեքենավարի ամբողջությամբ ավտոմատացված գնացքներ, որոնք աշխատելու են մետրոյի մեկ ճյուղով:
Երկարատեւ բնական կլիմայական տատանումները եւ գլոբալ տաքացումը Սահարայի սահմանները վերջին հարյուրամյակի ընթացքում ընդարձակել են մոտավորապես 10 տոկոսով, ինչն արդեն բացասաբար է անդրադարձել Հյուսիսային Աֆրիկայի երկրների կյանքի վրա:
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցող փոփոխությունները մի շարք հարցեր են հարուցել հայաստանյան քաղաքացիական հասարակության և բնակչության շրջանում:
Լյուքսեմբուրգում Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման որևէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
«Վառնայում ԵՄ-Թուրքիա գագաթաժողովը սրեց այն խնդիրները, որոնք կային երկկողմ հարաբերություններում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը:
Ապրիլյան քառօրյայից երկու տարի անց այսօրվա իրավիճակի մասին կարելի է որոշ երեւույթների ընդգծումներ կատարել: Ապրիլյան պատերազմն ըստ էության զրո կետ վերադարձրեց արցախյան բանակցային գործընթացը:
«Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են:
Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի երկրորդ նիստի ժամանակ կողմերը ֆիքսել են, որ առևտրի և ներդրումների ոլորտում կարևորագույն խնդիրը առկա համագործակցության ակտիվացումն է:
Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Ախալցիխեի «Իմեդի» բժշկական կենտրոնում 22-ամյա ծննդկան է մահացել։ Վերջինս մարտի 28-ին է ծննդաբերել, մարտի 30-ի առավոտյան նրան հիվանդանոցի լոգարանում մահացած են գտել։
Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է փոփոխություններ կատարել ներգաղթի ոլորտում՝ ավելի խստացնելով քաղաքականությունը ներգաղթյալների հանդեպ
Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում մարտի 30-ին ավտոբուսի այվելու հետևանքով չեղյալ են համարվել ավելի քան 100 չվերթներ:
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում ականի պայթյունի հետևանքով մահացել է երկրի զինված ուժերի երկու ներկայացուցիչ, երեքը վիրավորվել են:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում հրդեհի հետևանքով 64 մարդու մահվան համար: