Գտել են Նիժեգորոդյան մարզում հրաձգության և երեք մարդու սպանության մեջ կասկածվողի մարմինը
Գտել են Նիժեգորոդյան մարզում հրաձգության մեջ կասկածվողի մարմինը, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ, եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային հետաքննչական վարչությունում:
«Հրաձգային վերքերի նշաններով մարմինը գտել են Բոլշեոռլովսկի գյուղում»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Մինդեռ, տարածաշրջանային ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ոստիկանները տարածաշրջանի Ռոսգվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ 18-ամյա կասկածյալի մարմինը հայտնաբերել են գյուղի ծայրից ոչ հեռու գտնվող անտառագոտում:
«Նախնական տեղեկատվությամբ, քաղաքացին ժամանել էր Նիժեգորոդյան մարզի Բորսկի շրջանի Բոլշեոռլովսկի գյուղ՝ իր ազգականների մոտ: Հրաձգային զենքով զինված՝ նա մի քանի կրակոց է արձակել տեղի բնակիչների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 12-ին Բոլշեոռլովսկի գյուղում հրաձգային զենքով զինված տղամարդը կրակ է բացել: Երեք տղամարդ մահացել են ստացած վերքերից, երեք տուժածներին հոսպիտալացրել են հրազենային վերքերով եւ վիրահատել: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության վերաբերյալ: