Մեթոդները, որոնք Միացյալ Նահանգների ընկերությունները մշակում են իրավապահ մարմինների համար, կօգնեն բազմության մեջ գործնականում վայրկենապես որոշել հետախուզման մեջ գտնվող անձանց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:
«Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից։ Տվյալ փուլում ավելի մեծ դաշտում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական ներկայիս մերձեցմանը և ՌԴ նախագահի այցին Թուրքիա:
Զինված պաղեստինցին, որը ապրիլի 5-ին վերքերէր ստացել Գազայի հատվածի հետ սահմանի տարանջատիչ պարսպի մոտ իսրայելական ավիահարվածի հետեւանքով, մահացել է:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կոլումբիայի Հանրապետության հետ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագրի կնքմանը, որն ուղղված է երկկողմ համագործակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմաստերը, որին այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Բոլթոնը, իր հրաժեշտի ճառում քննդատաության տարափ է թափել Ռուսաստանի վրա:
Ռումինիայի Նյամցի գավառում միկրոավտոբուսն ընկել է Բիստրիցա գետը, դրա հետեւանքով զոհվել է ինը մարդ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 6-ին կայցելի Մինսկ՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չի նշանակի, քանի դեռ չի տեսնի, որ Հյուսիսատլանտայան դաշինքը պատրաստ է լուրջ աշխատանքի:
Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կործանվել:
«Մտերմության նշան». այսպես է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արևելքի և Արևմուտքի կամուրջ և էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի օծման արարողությունը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Էդիտա Պիեխայի համերգները, որոնք պետք էապրիլի 7 – 9-ը կայանային Եկատերինբուրգում եւ Չելյաբինսկում, հետաձգվել են:
Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ վեց ածխահատներ են զոհվել Տղիբուլիի (Իմերեթի տարածաշրջան) Մինդելիի անվան ածխահանքում դեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով։
Վիեննան հրաժարվել է արտաքսել ռուս դիվանագետներին, որովհետեւ ավանդաբար լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ:
Մարտ ամսին ԱՄՆ-ի սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թիվը կտրուկ աճել է:
Նախնական տեղեկատվությամբ՝ մի քանի հանքագործ է զոհվել Վրաստանի արեւմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանքի փլուզման հետեւանքով։ Ինչպես ապրիլի 5-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները, հանքում փլուզումը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 4:00-ին:
Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանը, որը երկրի բարձրագույն դատական ատյանն է, ապրիլի լույս հինգի գիշերը թույլատրելէ հանրապետության նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային բանտ նստեցնել կոռուպցիայի գործով մեղադրական դատավճռի կատարման համար:
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները «մեծ հավանականությամբ» հայտնաբերել են այն «ռուսական գաղտնի լաբորատորիան», որտեղ ստեղծվել է «Նովիչոկ» նյարդակաթվածահարական նյութը:
Ոստիկանության տեղեկությամբ զինված մի կին մուտք է գործել Կալիֆոռնիայում YouTube ընկերության գլխավոր գրասենյակ, ուր կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ՝ վիրավորելով երեք անձանց: Վերջինս այնուհետև ինքնասպանություն է գործել։
Մեծ Բրիտանիայում նոր գաղտնարժույթ է թողարկվել մայիսի 19-ին արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի առթիվ:
Սննդագետները բրիտանական թագավորական ընտանիքի անդամների համար արգելված սննդամթերքի ցուցակ են կազմել արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ՝ նրանց թունավորումից զերծ պահելու նպատակով:
«Չի բացառվում, որ Թուրքիան իսկապես մտածի, որ իր արժեքը բարձր է, և փորձի ինչ-ինչ որոշումներ և զիջումներ կորզել Ռուսաստանից: Ավելին՝ ռուս-թուրքական վերջին ամիսների բոլոր բանակցություններն էլ ունեցել են բարդություններ»:
Շերեմետեւո միջազգային օդանավակայանը դարձել է Air Transport Awards 2018 մրցանակի հաղթողը «Եվրոպայի տարվա օդանավակայան-2017» անվանակարգում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գոյությունը վկայում է Եվրոպայում անվտանգության ապահովման նպատակով համագործակցության հնարավորության մասին:
Մեքսիկայի Սենատն ապրիլի 3-ին հավանություն Է տվել առողջապահության համակարգի բարեփոխմանը, որը նախատեսում Է մահացած բոլոր չափահաս մարդկանց ավտոմատ դասումը պոտենցիալ դոնորների շարքին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացիոն փուլ է մտցրել 2016 թվականի դեկտեմբերին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեցին երեք հայ զինծառայողներ:
ՄԱԿ-ին հաջողվել է 2 մլրդ դոլար հանգանակել Եմենին նվիրված միջազգային դոնորական խորհրդաժողովի ընթացքում, որն ապրիլի 3-ին կայացել է Ժնեւում:
Թուրք փորձառու լրագրող Սեդաթ Էրգինը գրել էր «Հուրիեթ» թերթում, որ «Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) մարդու իրավունքների խախտումների առաջամարտիկն է»: Եվրոպական դատարանը դատական գործերի վերաբերյալ որոշումներ է կայացնում այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ստորագրած պետությունները խախտում են նրա դրույթները:
«Բանակցային գործընթացը գնում էր մադրիդյան սկզբունքների շուրջ, կային հանդիպումներ, որտեղ քննարկվում էր հիմնականում հետևյալ մոտեցումը. մի կողմից՝ հայկական կողմը վերադարձնում է որոշ շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, որը պետք է ունենար իրավական ուժ»։