Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով. հայ համայնքը երթ է անցկացրել

Ամերիկայի Սան Ֆրանցիսկո քաղաքի հայ համայնքը երթ է անցկացրել հանուն Արցախում խաղաղության, որի ընթացքում «Ոսկե դարպասներ» կամուրջը պատվել է հայկական եռագույնով: «Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ակցիայի մասնակիցներն աշխարհի զարգացած երկրներից պահանջել են լիարժեք ջանք գործադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացառելու ու հատկապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Ցույցի ընթացքում հայկական դուդուկի երաժշտության ներքո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև պաստառներ` «Ամուր Արցախ», «Խաղաղություն Հայաստանին» և «Արցախը Հայաստան է» կարգախոսներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031