Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով:
Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտայնի դաշնային երկրամասի դատախազությունը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորում է պահանջել՝ այնուհետեւ նրան Իսպանիային արտահանձնելու նպատակով:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է վերադառնալ հայրենիք եւ իշխանությունների «վերջը տալ»։
Սպիտակ տան հյուսիսային բացատի տակ կառուցած է գաղտնի բունկեր ԱՄՆ-ի նախագահի եւ նրա օգնականների համար, որտեղ նրանք կարող են պատսպարվել միջուկային պատերազմի դեպքում:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հեռախոսային բանակցություններ է վարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Iran Air իրանական խոշորագույն ավիաընկերությունն սկսել է չվերթներ իրականացնել Վրաստան:
Ապրիլի 3-ին Իրանի հարավ-արեւմուտքում առնվազն տասը մարդ է զոհվել, եւս վեցը՝ տուժել թեյարանում բռնկած հրդեհի հետեւանքով:
Վերլուծաբանը ներկայացրեց նաև Հայաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները՝ որպես իշխանության փոխանցման միջոց: «Սպասումներն այնպիսին են, որ Սարգսյանը կդառնա վարչապետ»,- նշեց նա:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ներողություն է խնդրել ժողովրդական ապստամբության արյունալի ճնշման համար, որը 1948 թվականին ծավալվել էր Չեջուդո հարավային կղզում:
Յուլյա Սկրիպալը թունավորվել է այն բանից շատ չանցած, երբ 150 հազար ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 185 հազար դոլարի) չափով գաղտնի հաշիվ մուտքի հնարավորություն է ստացել:
Հինգ փիղ ազատության մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ Իսպանիայի հարավ – արեւելքում վթարի է ենթարկվել դրանց փոխադրող ավտոմեքենան:
«Ենիսեյ» ռադիոտեղորոշման համալիրը, որը կդառնա «Պրոմեթեյ» C-500 զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) բաղկացուցիչ մասը, առաջին անգամ «Ռոսիա-1» հեռուստալիքում տեսանյութով ցուցադրել են «Վեստի-Աստրախան» նորությունների թողարկման ժամանակ։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպմանը, որն ապրիլի 27-ին տեղի է ունենալու ապառազմականացված գոտու Փհանմունջոմ սահմանամերձ վայրում, կարող է հռչակագիր ընդունվել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ:
Դունյա Միյատովիչն ապրիլի 3-ին դարձել է Եվրախորհրդի մարդու իրավունքների նոր հանձնակատարը։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ն անցած ամիս մի շարք այլ երկրների հետ միասին, նաև Հայաստանից արտահանողների համար վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը:
Սառը պատերազմի ժամանակների ամերիկացի հետախույզ Իրվինգ Այզեքսոնը, որը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) լրտեսել է խորհրդային քաղաքացիներին եւ խորհրդային զորքերին, մահացել է 102 տարեկան հասակում:
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է Աթենքում Իրանի դեսպանատան երկու աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվողին:
Ամերիկացիների կողմից Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշը հասել է 50 տոկոսի, ինչը վկայում են Rasmussen Reports ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալները. նախագահն ինքն այս նվաճմանն իր բաժանորդներին հաղորդակից է դարձրել թվիթերում։
Երկու մարդ է զոհվել ապրիլի 2-ին ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի օդանավակայանում թեթեւ ինքնաթիռների բախման հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։
Իրար նորից սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Ժամանակ» թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:
Մալայզիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է «ֆեյքային նորությունների» հրապարակումը:
ԱՄՆ-ում առայժմ անհայտ անձը 521 մլն դոլար է շահել Mega Millions վիճակախաղով:
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Ջեննի Ֆալքոները հայտնել է, որ տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անձնական կապիտալը կազմում է 104 մլն իեն (ընթացիկ փոխարժեքով գրեթե 980 հազար դոլար):
2017 թվականին Չինաստանում շահագործման է հանձնվել 11 օդանավակայան:
Ոստիկանությունը կասկածում է, որ բրիտանացի լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը թունավորել են A234 թունավոր նյութ պարունակող հնդկացորենի միջոցով:
New York Magazine հանդեսն ապրիլյան համարի շապիկին զետեղել է երգիծական ֆոտոկոլաժ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկերում է խոզի տեսքով:
40-ից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել ու հոսպիտալացվել Աֆղանստանի հարավում: