Բաժիններ՝

Երուսաղեմում Լացի պատի մերձակայքում տարօրինակ իր են գտել պեղումների ընթացքում

Երկու սիկլ քաշով կրաքարե հին կշռաքարը, որը թվագրված է մեր թվարկությունից առաջ 10-6-րդ դար, հայտնաբերվել է Երուսաղեմում Լացի պատի մերձակայքում հնագիտական պեղումների ընթացքում: Այդ մասին հաղորդել է Իսրայելի հին հուշարձանների վարչությունը:

«Կրաքարե հին կշռաքարը, որը պատկանում է երկաթի դարին, Առաջին Տաճարի ժամանակաշրջանին, հայտնաբերվել է հնագիտական պեղումների ընթացքում, որոնք անցկացվել են Իսրայելի հնությունների վարչության կողմից՝ Լացի պատի ժառանգության հիմնադրամի հետ համատեղ:

«Գտածոն գոբեթաձեւ է՝ տափակ հենամասով: Կշռաքարի վերին մասում փորագրված է Եգիպտոսի խորհրդանիշը, որը հիշեցնում է հունական գամմա տառը՝ հապավում, որը նշանակում է սիկլի (քաշի) միավոր, երկու գծերը նշանակում են կրկնակի զանգված՝ երկու սիկլ»,-պատմել են հին հուշարձանների վարչության կողմից անցկացված պեղումների ղեկավարները՝ Բարաք Մոնիկենդամ-Գիվոնը եւ Տեխիլլա Լիբերմանը:

Մեկ սիկլը համապատասխանում է 11,5 գրամին, ինչը հաստատում են նախորդ գտածոները: Գտնված կշռաքարի քաշը կազմում է ուղիղ 23 գրամ: «Քաշի ճշտությունը վկայում է այն ժամանակների առաջավոր տեխնոլոգիաների մասին, ինչպես նաեւ այն նշանակության մասին, որը հին Երուսաղեմում հատկացվել է առեւտրին եւ վաճառականությանը»,-կարծում են պեղումների ղեկավարները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս