Երկու ոստիկան եւ մեկ անցորդ են մայիսի 29-ին սպանվել Բելգիայի Լիեժ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, Ստամբուլից ընտրված գործարար պատգամավոր Մուստաֆա Աթաշը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում իրենք անպայման պետք է ապահովեն Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրությունը:
Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության եւ առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրություն է ստորագրել ՌԴ-ի կառավարության կողմից ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի կազմավորման եւ զարգացման համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին:
ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության փոխնախագահ Կիմ Յոն Չոլը մայիսի 29-ին ժամանել է Պեկին, որտեղից կուղեւորվի ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ղեկավարների հնարավոր գագաթնաժողովի նախապատրաստման բանակցություններին:
99 տարեկան հասակում մայիսի 28-ին մահացել է դանիացի գիտնական Ենս Քրիստիան Սքոուն, որը քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 1997 թվականին:
Իսրայելի իշխանությունները չեն խոչընդոտի սիրիական զորքի տեղաբաշխմանը Իսրայելի հետ սահմանին:
ԱՄՆ-ը ներկայում ԿԺԴՀ-ի հետ ընթացող կոնսուլտացիաներում ձգտում է հասնել այն բանին, որ Փհենյանը համաձայնի մոտ ժամանակներս իր ունեցած մինչեւ 20 միջուկային մարտագլխիկների տեղափոխմանը Միացյալ Նահանգներ:
Հնդկաստանում մայիսի 28-ին առնվազն 33 մարդ է զոհվել ամպրոպների հետեւանքով, որոնք ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով եւ սաստիկ քամիով:
2011-ից մինչեւ 2014 թվականը Թաիլանդի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Յինգլաք Չինավաթը, որը հեռակա հինգ տարվա բանտարկության է դատապարտված, տասնամյա այցագիր է ստացել Մեծ Բրիտանիայում:
Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ ակնկալում է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն կոնկրետ որոշումներ:
Կանադայում ոստիկանությունն ավելի քան 1,8 հազար մարդու է տարհանել Սթրեթֆորդ (Օնտարիոյի նահանգ) քաղաքի Festival թատրոնի շենքից, որտեղ մարդիկ հավաքվել էին տեղի ամենամյա թատերական փառատոնի բացմանը:
Ինգուրիի հիդրոէլեկտրակայանը (ՀԷԿ), որտեղ մայիսի 24-ի երեկոյան վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկրում էլեկտրաէներգիայի խիստ պակասություն է առաջացել, սովորական ռեժիմով աշխատանքը կվերսկսի, ենթադրաբար, մայիսի 30-ին:
Սպիտակ տունը որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպման շուրջը շարունակվող բանակցությունների ֆոնին:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հորդառատ անձրեւներ են սկսվել, երբ մերձարեւադարձային «Ալբերտո» անվանումը կրող փոթորիկը ազդարարեց 2018 թվականի ատլանտյան ծովամրրիկների սեզոնը։ Փոթորիկը տարածվել է մինչեւ Կուբա։
Արմատականները մայիսի 29-ի առավոտյան Գազայի հատվածից առնվազն 25 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան Իվ Լե Դրիանը, որը մայիսի 27-ին Ադրբեջանում էր, իսկ մայիսի 28-ին ժամանել էր Հայաստան, Երևանում հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել ղարաբաղյան կարգավորման առաջընթացի կրեատիվ առաջարկներին:
Ֆրանսիայում 22-ամյա Մամուդու Գասաման իսկական հերոս է հռչակվել այն բանից հետո, ինչ Փարիզում առանց անվտանգության որևէ միջոցի կիրառման շենքի դիմային հատվածից բարձրացել է չորս հարկ ու փրկել 4-րդ հարկի պատշգամբից կախված չորսամյա երեխային:
Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խոչընդոտել Եվրոպական Միությունում մեկանգամյա օգտագործման պլաստմասե արտադրատեսակները:
Կազմվել է արձակուրդի ընթացքում զբոսաշրջիկների մահվան ամենատարածված պատճառների վարկանիշը:
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը տեղի է տվել վարորդների պահանջներին ու որոշում կայացրել իջեցնել երկրում դիզելային վառելիքի գինը, որոնք բողոքի ակցիաներ էին կազմակերպում վառելիքի թանկացման դեմ՝ կաթվածահար անելով երթևեկությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնտեսագետ Կարլո Կոտարելիին կառավարություն ձևավորելու համար, քանի որ երկիրը կանգնած է քաղաքական ցնցումների առաջ:
ԱՄՆ-ում մահացել է նախկին տիեզերագնաց Ալան Բինը, ով դարձել է Լուսնի վրա ոտք դրած չորրորդ մարդը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
ՄԱԿ-ի անդամները դժգոհել են, որ Սիրիան դառնում է Ժնևում Զինաթափման կոնֆերանսի նախագահողը:
Հարավային Կորեայի պաշտոնյաները հայտարարել են, որ նախագահ Մուն Ջե-Ինը հնարավոր է մասնակցի Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հավանական հանդիպմանը:
Լեհաստանը կողմ է Ուկրաինայի և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը:
Վուպերտալի Կլիմայի, շրջակա միջավայրի եւ էներգետիկայի ինստիտուտը (Գերմանիա) «Գրինպիսի» պատվերով գնահատել է Եվրոպայի 13 խոշոր քաղաքների էկոշարժունակությունը: