
«Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում չեզոքացվել է` ոմանք հասցրել են փախնել, ոմանք` ոչնչացվել». Արծրուն Հովհաննիսյան

ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ հարցին ի պատասխան նշեց.
«Խմբերի ոչնչացման աշխատանքները շարունակվում են, ես քիչ առաջ մարտական խմբերից մեկից ստացա տեղեկություն, որ մոտավորապես 30 հոգանոց մի խմբավորում չեզոքացվել է, շրջափակման մեջ ընկել, կորուստներ կրել` ոմանք հասցրել են փախնել, ոմանք` ոչնչացվել են»:
ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այսօր որոշ դիվերսանտներ և վարձկաններ փորձել են Քարին տակի ուղղությամբ և այլ ուղղություններից ժայռեր մագլցել, և ոչնչացվել են` ժայռերի տակ մնալով: