«Կարմիր շուկայի ուղղությամբ փորձել են մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել. անձնակազմով բեռնված մեքենա է խոցվել». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Չնայած երեկ Բերձորի ճանապարհը Լիսագորի հատվածում, որը կարող էր վտանգ ներկայացնել, այսօր մեր ստորաբաժանումների կողմից այն մաքրվել է, և համապատասխան պարեկություն է իրականացվում: Բայց քաղաքացիական անձանց համար այդ ուղղությունն անվտանգության նկատառումներից ելնելով դեռ փակ է, քանի որ կարող են հրետակոծել, դիվերսիոն խմբերը որոշակի վնաս պատճառեն»,-նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական կողմից փորձել են մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, բայց մի քանի մեքենա խոցվել է, այդ թվում` անձնակազմով բեռնված, և թշնամին այդ ուղղությունից հետ է շպրտվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30